Toys House

Ինչպես գնումներ կատարել Toys House-ում

Toys house-ում գնումներ կարող են կատարել ինչպես գրանցված, այնպես էլ չգրանցված օգտատերերը:Առցանց տարբերակով պատվիրելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ տեսահոլովակի միջոցով կամ ուղղակի հետևելով ներքոհիշյալ քայլերին`Առցանց տարբերակով պատվիրելուց դժվարանալու դեպքում զանգահարեք +374-33-83-83-90 հեռախոսահամարին ժամը 10:00 ից մինչև 22:00,և մեր օպերատորները սիրով կօգնեն Ձեզ ձևակերպել պատվերը:


Քայլ 1

Ապրանքը Ձեր զամբյուղ ավելացնելու համար ապրանքի էջում սեղմեք "ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄԲՅՈՒՂ" կոճակը: Եթե ցանկանում եք մի քանի հատ նույն ապրանքից գնել, ապա կարող եք նշել քանակը։

Քայլ 2

Ապրանքը Ձեր զամբյուղ ավելացնելուց անմիջապես հետո Դուք կարող եք ձևակերպել Ձեր պատվերը`անցնելով Ձեր գնումների զամբյուղի էջ: Եթե դեռ ցանկանում եք այլ ապրանքներ ավելացնել Ձեր զամբյուղին շարունակեք, հետևելով քայլ 1-ին, ավելացրեք նոր ապրանքներ:

Քայլ 3

Զամբյուղի էջում կարող եք ևս մեկ անգամ ծանոթանալ Ձեր պատվերի մանրամասներին, փոփոխել ապրանքների քանակները, ցանկության դեպքում հեռացնել ապրանքը զամբյուղից: Երբ բոլոր փոփոխությունները կատարված են, իջեք պատվերի ներքևի հատված և անցեք առաքման և վճարման տվյալների լրացմանը:

Քայլ 4

Նշեք Ձեր հեռախոսահամարը, առաքման հասցեն, ստացողի տվյալները և Ձեզ հարմար առաքման ամսաթիվը և ժամը: Դաշտերը լրացնելուց հետո ընտրեք վճարման մեթոդը: Հասանելի են ինչպես առցանց, այնպես էլ կանխիկ, բանկային փոխանցման միջոցով վճարման հնարավորություններ *Բանկային փոխանցման մեթոդն ընտրելու դեպքում անհրաժեշտ կլինի լրացնել հավելյալ դաշտեր:Բոլոր քայլերը լրացնելուց հետո ևս մեկ անգամ ստուգեք վճարման ենթակա գումարը և սեղմեք "Ձևակերպել պատվերը" կոճակը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!! մեր կայքում գործում է ապրանքի փոխանակման կամ գումարի հետ վերադարձի կանոն այն դեպքում, երբ առաքված ապրանքը եղել է վնասված կամ չի համապատասխանել Ձեր պատվերին։Գումարի հետ վերադարձը կազմակերպվում է այն ճանապարհով,որով կատարվել է վճարումը 1-7 օրվա ընթացքում։