Կայքում ներկայացված ապրանքներից ընտրեք ցանկացած ապրանք/ապրանքներ ու ձևակերպեք պատվերը: Պատվերներ կարող եք ձևակերպել ինչպես գրանցվելով կայքում, այնպես էլ առանց գրանցման: Հարցերի դեպքում կարող եք գրել մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին կամ զանգահարել՝ +374 33 83 83 90 հեռախոսահամարին
Առաքման պայմաններն ինչպե՞ս է։
Առաքումը մինչև 10000 դրամ գնումների դեպքում 500 դրամ է, 10000 դրամ և ավել գնումների դեպքում առաքումն անվճար է Գյումրիում։ ՀՀ Մարզեր առաքումը իրականացվում է նաղապես առաքման տևողությունը և արժեքը հաճախորդներին տեղեկացնելուց հետո։ Արտերկիր առաքումը կազմակերպվում է բեռնափոխադրումներ կատարող կազմակերպությունների միջոցով (Globbing, Soho, Հայ Փեստ) նաղապես առաքման տևողությունը և արժեքը հաճախորդներին տեղեկացնելուց հետո։
Ես ապրում եմ Դսեղ գյուղում, ինչպե՞ս կարող եմ վճարել պատվերի դիմաց։
Նշված դեպքում, եթե պատվիրատուն չունի բանկային քարտ, Idram վճարային հաշիվ, ապա կարող է ընտրել «Բանկում,Տերմինալներում կամ Հայփոստում» վճարման տարբերակը, մոտենալ մոտակա Հայփոստի բաժանմունք կամ ցանկացած բանկ և փոխանցում կատարել պատվերի դիմաց մեր կողմից տված հաշվեհամարին, պարտադիր նշելով պատվերի համարը կամ հեռախոսահամար։
Եթե պատվերը ունենա որակական խնդիր կամ չհամապատասխանի կայքի նկարներին, ապա հնարավո՞ր է վերադարձ։
Պատվերը առաքումից առաջ հնարավորինս ստուգվում է, սակայն որևէ անհամապատասխանության դեպքում հնարավոր է վերադարձ կամ փոխարինում։ ՀՀ մարզեր առաքման ժամանակ անհրաժեշտ է ստուգել պատվերը և վերադարձի (պատվերից հրաժարվելու) ցանկության դեպքում այն վերադարձնել առաքչին։ Առաքչի հեռանալուց հետո պատվերը վերադարձվում է մեր գրասենյակ պատվիրատուի կողմից։ Մարզեր առաքված պատվերը վերադարձվում է Հայփոստի միջոցով՝ հետադարձ հասցեով։Ուշադրություն․ վերադարձը մերժվում է, եթե պատվերը հետ է վերադարձվել ոչ պատշաճ փաթեթավորված, պոկված են պիտակները: Հագուստի վերադարձի դեպքում Ձեր որոշման մասին անհրաժեշտ է տեղեկացնել պատվերը ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում։